Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մերկելը հունվարի 24-ին այցով կժամանի Թուրքիա

Մերկելը հունվարի 24-ին այցով կժամանի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա, որտեղ Ստամբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հունվարի 17-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտնել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«(Հունվարի 23-ին) Դավոսի (համաժողովին) մասնակցելուց հետո կանցլերը կուղեւորվի Ստամբուլ: Ուրբաթ օրն այնտեղ բանակցություններ կկայանան նախագահ Էրդողանի հետ»,-ասել Է նա: Դրանց արդյունքների շուրջ պլանավորված Է երկու ղեկավարների մամուլի ասուլիսը:
Մերկելը Գերմանա-թուրքական առեւտրական պալատի հրավերով նաեւ հանդիպում կունենա գործարար շրջանների ներկայացուցիչների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]