Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը հրաժարակա՞ն կտա

Վրաստանի վարչապետը հրաժարակա՞ն կտա
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, պատասխանելով իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հարցին, լրագրողներին խորհուրդ Է տվել չարագացնել իրադարձությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վերջին ժամանակներս վրացական ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Գախարիայի հնարավոր հրաժարականը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում Է 2019 թվականի սեպտեմբերից:
«Դուք այնքան համառորեն եք հարցնում, միթե ցանկանում եք, որ ես ձեզ սփոյլերություն անեմ: Սպասեք եզրափակիչ սերիային»,- ասել Է Գախարիան լրագրողներին:
Տարածված տեղեկատվության համաձայն, վարչապետի պաշտոնի թեկնածուների թվում դիտարկվում են կրթության եւ գիտության նախարար Միխայիլ Չխենկելին եւ խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն:
Ընդդիմության շրջանում չեն բացառում, որ Գախարիայի աթոռը կարող Է զբաղեցնել «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր եւ ներկայիս նախագահ Բիձինա Իվանիշվիլին, որն ավելի վաղ արդեն գլխավորել Է կառավարությունը, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]