Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էմինեմը նոր ալբոմ Է թողարկել

Էմինեմը նոր ալբոմ Է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էմինեմն առանց վաղօրոք տեղեկացնելու թողարկել Է "Music to Be Murdered By" նոր ալբոմը: Ռելիզը 11-րդն Է դարձել երգչի դիսկոդարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նրա կայքում:
20 թրեքների ձայնագրությանը մասնակցել են Էդ Շիրանը, Անդերսոն Փաքը, Skylar Grey-ը, Juice WRLD-ը եւ այլ կատարողներ: Ռեփերը զետեղել Է կոմպոզիցիաներից մեկի՝ "Darkness"-ի հոլովակը:
Ալբոմի շապիկին Էմինեմը կանգնած Է՝ մի քունքին ատրճանակ պահած, մյուսին՝ կացին: Twitter-ում ռեփերը պարզաբանել Է, որ ալբոմը ստեղծելուն իրեն ոգեշնչել Է ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի հայտնի լուսանկարը:
Էմինեմը (իսկական անունը՝ Մարշալ Բրյուս Մեթերս 3-րդ) հանրաճանաչ Է դարձել 1999 թվականին, երբ թողարկեց Real Slim Shady սկավառակը, որը Grammy մրցանակ ստացավ որպես լավագույն ռեփ-ալբոմ: Նույն պարգեւներին են արժանացել նրա The Marshal Mathers LP (2000 թ.) եւ The Eminem Show (2002 թ.) սկավառակները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]