1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեծ Բրիտանիայի վարչապետը կմասնակցի Լիբիային նվիրված Բեռլինի խորհրդաժողովին

Մեծ Բրիտանիայի վարչապետը կմասնակցի Լիբիային նվիրված Բեռլինի խորհրդաժողովին


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջորիս Ջոնսոնը կմասնակցի լիբիական հակամարտության կարգավորմանը նվիրված Բեռլինի միջազգային խորհրդաժողովին: Այդ մասին հունվարի 16-ին հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Դաունինգ-սթրիթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեծ Բրիտանիան պաշտպանում Է Լիբիայում հրադադարի ռեժիմի հաստատման բոլոր հնարավորությունները»,-հայտնել Է Դաունինգ-սթրիթի ներկայացուցիչը:
«Վերջին ամիսների ընթացքում Լիբիայում հակամարտությունը սրվել Է եւ ապակայունացմամբ Է սպառնում տարածաշրջանի ավելի ընդարձակ տարածքներում »,-հավելել Է նա:
Նշվում Է, որ վարչապետը Բեռլին կժամանի կիրակի օրը՝ հունվարի 19-ին:
Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լիբիական հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողովը՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ, նշանակել Է հունվարի 19-ին, այն կանցկացվի Բեռլինում՝ դաշնային կանցլերի գերատեսչությունում:
Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել Է, որ խորհրդաժողովին կմասնակցեն հետեւյալ երկրները՝ «ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան, Կոնգոն, Իտալիան, Եգիպտոսը, Ալժիրը: Նաեւ հրավիրված են ՄԱԿ-ի, Եվրամիության, Աֆրիկյան միության եւ Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները»:
Բեռլին են հրավիրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջին եւ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար մարշալ Խալիֆ Հաֆթարին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]