Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Microsoft-ը գործարկել Է Edge Chromium բրաուզերը Windows-ի եւ MacOS-ի համար

Microsoft-ը գործարկել Է Edge Chromium բրաուզերը Windows-ի եւ MacOS-ի համար


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ն ավելի քան 90 լեզուներով հայտարարել Է Windows 10-ի եւ MacOS-ի համար Chromium շարժակով Edge բրաուզերի գործարկման մասին: Նորացումը նաեւ վերաբերելու Է Android-ով եւ iOS-ով աշխատող շարժական տարբերակի օգտատերերին: Այդ մասին ասված Է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանգուցային նորույթների թվում Microsoft-ը նշում Է վերահսկումը կանխելու գործառույթը, նոր ներդիրի անհատականացված կարգաբերումը, Internet Explorer ռեժիմը, 4K հոսքային վիդեոյին օժանդակումը, աջակցությունն ընդլայնված Chrome-ին եւ այլն:
Edge-ը կարելի Է ինքնուրույն ներբեռնել պաշտոնական կայքից, կամ սպասել Windows 10-ի ավտոմատ նորացմանը:
Հունվարի 14-ին ԱՄՆ-ի Microsoft ընկերությունն իր կայքում հայտնել Է, որ դադարեցնում Է Windows 7 գործառական համակարգի տեխնիկական օժանդակումը եւ նորացումը:
Համակարգիչները, որոնցում տեղակայված Է Windows 7 գործառական համակարգը, կշարունակեն գործել, բայց Microsoft-ն այլեւս տեխնիկական օժանդակություն ցույց չի տա եւ նորացումներ չի թողարկի: Ընկերությունը Windows 7-ի օգտատերերին խորհուրդ Է տվել ֆայլերի եւ լուսանկարների պատճեններ ստեղծել OneDrive ամպային ծառայության միջոցով եւ օգտագործել Windows 10 օպերացիոն համակարգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ