Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայում հումանիտար առաքելության խմբի մասնագետները Հալեպի հոսպիտալին են փոխանցել բժշկական պարագաներ

Սիրիայում հումանիտար առաքելության խմբի մասնագետները Հալեպի հոսպիտալին են 
փոխանցել բժշկական պարագաներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետներն այսօր՝ հունվարի 16-ին,  Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը: 

Սիրիական կողմը ևս մեկ անգամ նշել է հայկական հումանիտար խմբի գործունեության կարևորության մասին և երախտագիտություն հայտնել: Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի բժիշկները 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի հունվարի 16-ը հետազոտել և բուժել են 13 հազար 680 հիվանդի: Սակրավորներն ականազերծել են 126 հազար քառակուսի մետր տարածք:

Հումանիտար առաքելությունը շարունակվում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]