Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեւ ծովում Վրաստանի ափերի մերձակայքում նավթ եւ գազ կարդյունահանեն

Սեւ ծովում Վրաստանի ափերի մերձակայքում նավթ եւ գազ կարդյունահանեն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Նավթի եւ գազի պետական գործակալությունը Սեւ ծովի ափամերձ ծանծաղուտում նավթի եւ գազի պաշարների օգտագործման գլխավոր թուլատրագրի միջազգային բաց հայտամրցույթ Է հայտարարել: Այդ մասին ասված Է գործակալության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում Է 5,3 հազար քառակուսի կիլոմետր եւ 3,5 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով երկու տեղամասերի Վրաստանի ափերի մերձակայքում:

Հայտերի ընդունումը կավարտվի այս տարվա ապրիլի 20-ին:

2018 թվականին Վրաստանում արդյունահանվել Է ավելի քան 30 հազար տոննա նավթ եւ 16,5 միլիոն խորանարդ մետր գազ: Վրաստանը տարեկան միջին հաշվով սպառում Է շուրջ 1,2 միլիոն տոննա նավթամթերք եւ եւ շուրջ 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ: Ածխաջարածինները (նավթը եւ գազը) հիմանականում ներմուծվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից եւ Բուլղարիայից, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]