Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հավանություն տրվեց ԱՊՀ երկրների՝ էլեկտրոնային եղանակով տեղեկության փոխանակման արձանագրությանը

Հավանություն տրվեց ԱՊՀ երկրների՝ էլեկտրոնային եղանակով տեղեկության 
փոխանակման արձանագրությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հարկային վարչարարության իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին արձանագրությունը վավերացնելու նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

«Արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի` անշարժ և շարժական գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն:

Նպատակներից է ապահովել հարկային վարչարարության ոլորտներում  բարեփոխումների իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռնի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաև կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը»,-ասաց Փաշայանը:

Տեղեկատվության փոխանակումը կիրականացվի յուրաքանչյուր տարի հաշվետու տարվա արդյունքներով, ինչպես նաև նախորդ տարիների համար ավելի վաղ տրամադրված տեղեկությունների հստակեցման արդյունքներով նախատեսված ժամկետներին համապատասխան: Արձանագրությունը ստորագրվել է 2018-ի նոյեմբերին Աստանայում՝ այդ ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]