Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՌՀ նախագահն աբսուրդ է համարում մարզում ռադիոընկերություն ունենալու արգելքը

ՀՌՀ նախագահն աբսուրդ է համարում մարզում ռադիոընկերություն ունենալու  
արգելքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն առաջարկում է փոփոխել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի այն կետը, որով արգելվում է, բացի Լոռու և Շիրակի մարզերից, մյուս մարզերում ունենալ տեղական ռադիոընկերություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հակոբյանն ասաց հունվարի 16-ին Ազգային ժողովում ընթացող տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում:

«Ռադիոընկերությունները շատ լավ գիտեն, որ գործող օրենքում մի աբսուրդ կետ կա, որն արգելում է մարզերում, բացի Լոռու և Շիրակի մարզից, ունենալ տեղական ռադիոընկերություններ: Ամենազավեշտալին այն է, որ արգելված է նույնիսկ սահմանամերձ գոտիներում ունենալ, որտեղ ռադիոն ոչ միայն տեղեկատվություն ստանալու կամ զվարճանքի, այլև իրազեկման միջոց է արտակարգ իրավիճակների ժամանակ: Մենք կարծում ենք, որ այդ դաշտը պետք է ազատականացվի, և հատկապես մարզերում բոլոր ազատ հաճախականությունները պետք է տրվեն ցանկացողներին՝ հեռարձակելու համար, նորից կոնտենտի մինիմալ պայմաններ դնելով»,- ասաց Հակոբյանը:

Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումները կազմակերպվել են Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]