Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Ապրիլ

ԱՄՆ-ի զինված ուժերը վերսկսել են Իրաքի հետ համատեղ գործողությունները. NYT

ԱՄՆ-ի զինված ուժերը վերսկսել են Իրաքի հետ համատեղ գործողությունները. NYT

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները հունվարի 15-ին վերսկսել են Իրաքի հետ համատեղ գործողությունները, այդ թվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որոնք ընդհատվել Էին երկու շաբաթ առաջ Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատան առջեւ բողոքի ցույցերից հետո: Այդ մասին հայտնել Է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ ամերիկացի զինվորականները ձգտում Էին հնարավորինս արագ վերսկսել համատեղ գործողություններն Իրաքի տարածքում՝ այդ գործողուպթյունների դադարեցումն իրենց հաղթանակը հռչակելու ԻՊ-ի ցանկացած փորձ կանխելու նպատակով: Ինչպես նշված Է հրապարակման մեջ, ընդհատումը հայտարարել Էր ամերիկյան, այլ ոչ թե իրաքյան կողմը:

Բաղդադի եւՎաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրումը տեղի Է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Սիրիայի հետ սահմանի մերձակա Էլ Քայիմ քաղաքում շիաների կազմավորումների ճամբարի վրա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, որը հանգեցրեց 27 աշխարհազորայինների մահվան: Ի պատասխան շիա ակտիվիստները դեկտեմբերի 31-ին Բաղդադում գրոհ են ձեռնարկեցին ԱՄՆ-ի դեսպանատան վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ