Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանությունը Կոտայքում հայտնաբերել է զենք-զինամթերք, սառը զենքեր, թմրամիջոցներ

Ոստիկանությունը Կոտայքում հայտնաբերել է զենք-զինամթերք, սառը զենքեր, 
թմրամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը Կոտայքի մարզում իրականացված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում հայտնաբերել է զենք-զինամթերք, սառը զենքեր, թմրամիջոցներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանությունը շարունակում է պայքարը զանազան ենթամշակութային երևույթների դեմ՝ հետևողականորեն և անզիջում։

Հունվարի 14-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում են իրականացրել Կոտայքի մարզում՝ հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով։ Արդյունքում՝ օպերատիվ տեղեկությունների հիման վրա, տարբեր կասկածանքներով, Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի և Նաիրիի բաժիններ բերման են ենթարկվել անձինք։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ, որոնք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվեց ատրճանակ, ոմանց մոտ էլ տարբեր չափսի դանակներ։

Կանխարգելիչ միջոցառման ընթացքում ոստիկանության Հրազդանի, Կոտայքի և Նաիրիի բաժիններում արձանագրվեցին նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մարզի մի քանի բնակիչ ոստիկանություն էին բերել տարբեր տեսակի հրացաններ, նռնակներ, պայթուցիկ նյութեր, պայթուցիչներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն։

Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]