Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ արձակվեց

Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա դատարանի որոշմամբ ստորագրությամբ ազատ արձակվեց`  երկրից չհեռանալու պայմանով:

ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 15-ին, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ էր հրավիրվել։

Նիստին հրավիրված միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է, և նրա կալանքը համատեղելի չէ առողջական վիճակի հետ։ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ նախկինում ստեղծված հանձնաժողովը տվել էր եզրակացություն, որ Գրիգորյանի կալանքը համատեղելի է եղել առողջական վիճակի հետ։

Դատախազությունը միջնորդեց՝ հաշվի առնելով «Նաիրի» ԲԿ–ից ստացված՝  Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ գրությունը, նրա խափանման միջոց կալանքը փոխել։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]