Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ծաղկահովիտ-Ապարան ճանապարհին ձորակը սահած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Ծաղկահովիտ-Ապարան ճանապարհին ձորակը սահած ավտոմեքենայի վարորդը 
հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 15-ին, ժամը 13:18-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1966 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մ սահել մոտակա ձորակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մ.-ն քաղաքացիների ուժերով հոսպիտալացվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]