Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վատիկանում առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնում կին Է նշանակվել

Վատիկանում առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնում կին Է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը պետությունների հետ հարաբերությունների (համապատասխանում Է արտաքին գործերի նախարարությանը) քարտուղարի տեղակալ Է նշանակել Ֆրանչեսկու դի Ջովանիին: Ինչպես հունվարի 15-ին նշում Է ANSA գործակալությունը, առաջին անգամ Է կինը նման բարձր պաշտոն զբաղեցնում Վատիկանի Պետքարտուղարությունում (կառավարությունում):

66-ամյա դի Ջովանին վարչաիրավական հարցերի մասնագետ Է, գրեթե 30 տարի աշխատում Է Վատիկանում: 1993 թվականից նա եղել Է քարտուղարության աշխատակցուհի, զբաղվել Է փախստականների, միջազգային հումանիտար իրավունքի խնդիրներով, ինտելեկտուալ սեփականության եւ զբոսաշրջության, ինչպես նաեւ կանանց իրավունքների հարցերով:

Ֆրանցիսկոս պապն ավելի վաղ քանիցս արտահայտվել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցում կանանց ավելի ակտիվ ու կարեւոր դերի օգտին: Իր հովվապետության ընթացքում իգական սեռի ներկայացուցիչ Բարբարա Յատան առաջին անգամ գլխավորել Է Վատիկանի թանգարանները: Կանայք Վատիկանում կարեւոր պաշտոններ են զբաղեցնում նաեւ կոնսուլտատիվ մարմիններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]