Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերը

Արարատի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղոլորտի պետական 
օժանդակության ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները հունվարի 15-ին Արարատի մարզպետարանում կազմակերպել էին հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը ներկայացնելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, Գյուղատնտեսությունը  ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Իռա Փանոսյանը համառոտ ներկայացրել է 2019 թվականին հանրապետությունում մեկնարկած նոր ծրագրերը, մասնավորապես` ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման, Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և ՀՀ-ում 2019-2023 թթ.-ի ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերը, նշել պայմաններն ու պետական օժանդակության ծրագրերից օգտվելու առավելությունները։ Նա նաև անդրադարձել է որոշ ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին:

Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է 2019 թվականից Հայաստանում մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակում «կարկուտ ու հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվելու  է  երկու  մշակաբույս՝  ծիրանը և խաղողը: Ապահովագրությունն իրականացվելու է «Ռոսգոսստրախ Արմենիա», «Սիլ Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների միջոցով։ Նարեկ Հովակիմյանի  փոխանցմամբ՝  հետագայում նախատեսվում է ապահովագրել նաև դեղձը, խնձորը և հացահատիկային մշակաբույսերը։

Հանդիպման ընթացքում նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ֆերմերների ու համայնքների ղեկավարների հարցերին, տվել պարզաբանումներ «խելացի» անասնաշենքերի կառուցման, ջերմոցների կառուցման, ինտենսիվ այգիների հիմնման  և մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ:

Առաջիկայում նմանատիպ միջոցառումներ նախատեսվում է կազմակերպել հանրապետության բոլոր մարզերում: Այս հանդիպումները միտված են բարձրացնել համայնքների ղեկավարների իրազեկվածության մակարդակը գյուղոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան համապատասխան տեղեկատվություն տրամադրել շահագրգիռ ֆերմերներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]