1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հայտնել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՏԱՍՍ-ը նշում Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել Դմիտրի Մեդվեդեւի կառավարությանը աշխատանքի համար:

«Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ արվել Է մեր համատեղ աշխատանքի այս փուլում, ցանկանում եմ գոհունակությունս հայտնել այն արդյունքների կապակցությամբ, որոնք ձեռք են բերվել»,-ասել Է նախագահը Կառավարության տանը նախարարների հետ կայացած հանդիպմանը:

«Ամեն ինչ չԷ, որ հաջողվեց անել, բայց երբեք ամեն ինչ չի ստացվում ամբողջ ծավալով»,-հավելել Է պետության ղեկավարը: Պուտինը կառավարության հին կազմին հանձնարարել Է կատարել պարտականությունները մինչեւ նոր կառավարության նշանակումը: Ինչպես նշվում Է, նախագահ Պուտինը Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]