1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը Բեռլինում կազմակերպել է Սուրբծննդյան բարեգործական համերգ

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը Բեռլինում կազմակերպել է Սուրբծննդյան 
բարեգործական համերգ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի Սուրբ Աննեն եկեղեցում ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ հունվարի 11-ին տեղի ունեցավ Սուրբծննդյան բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցավ «Ars Musica» թյուրինգյան տղամարդկանց երգչախումբը՝ կատարելով հայկական և գերմանական հոգևոր ստեղծագործություններ, ինչպես նաև՝ գերմանաբնակ հայ երգիչ Արտակ Կիրակոսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգից առաջ ներկաներին ողջունեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց երգչախմբի գործունեությունը, մասնավորապես՝ դեռ 1988 թվականին երկրաշարժից տուժած գոտու բնակչությանը բարեգործական համերգների միջոցով ֆինանսական աջացության տրամադրումը, ինչպես նաև 2018թ. Գեղարքունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցին վերականգնման աշխատանքներում աջակցությունը: Համերգն ավարտվեց Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի աղոթքով:

Սուրբծննդյան բարեգործական համերգի ընթացքում հավաքված ողջ հասույթով երգչախումբը կշարունակի ծրագրեր իրականացնել Գյումրիում՝ ընթացիկ տարում Հայաստան կատարվելիք այցի շրջանակներում:

Համերգի ավարտից հետո երգչախումբը հյուրընկալվեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]