Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ավելի է մոտենում տիեզերքին

Հայաստանն ավելի է մոտենում տիեզերքին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթին, որը կարգավորում է Հայաստանում տիեզերական գործունեությունը, այն ներառում լիցենզավորման ենթակա գործունեությունների շարքում, տրամադրում հարկային արտոնություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը  և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը նիստում ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տարածության հասկացությունները, սկզբունքները, ինչպես նաև սահմանվում են կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները: Նախատեսվում է տիեզերական գործունեությունը ներառել լիցենզավորման համար ենթակա գործունեությունների շարքում»,-ասաց Արշակյանը:

Կից ներկայացված օրենքների նախագծերով կարգավորվում են նաև մի շարք այլ հարցեր: Մասնավորապես, առաջարկվում է տիեզերական գործունեությունն իրականացնողներին տրամադրել հարկային արտոնություն, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները տնտեսական գործունեություն ծավալեն ՀՀ-ում՝ ավելի մեղմ կարգավորումներով երկրներ փնտրելու փոխարեն: Առաջարկվող փաթեթի համաձայն՝ տիեզերական օբյեկտները եւ  տեխնիկան ենթակա են պարտադիր գրանցման եւ պետք է պարունակեն Հայաստանի Հանրապետությանը վերջիններիս պատկանելիությունը հաստատող նշումը:  Նախատեսվում է նաև տիեզերագնացների, տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտների աշխատակիցների կյանքի, առողջությանը կամ այլ անձանց կյանքին, առողջությանն ու գույքին պատճառած վնասի ռիսկի ապահովագրություն։

 Արշակյանը տեղեկացրեց՝ ներկայում Հայաստանում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով: Տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության համար անհրաժեշտ համարեց կարգավորել տիեզերական գործունեությունը և զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]