Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նեանդերթալյան մարդն արհեստականորեն կրակ է ստացել.հայ հնագետների պեղումը միջազգային արդյունք է տվել

Նեանդերթալյան մարդն արհեստականորեն կրակ է ստացել.հայ հնագետների պեղումը 
միջազգային արդյունք է տվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հնագետները արձանագրել են հետաքրքիր արդյունք, որը վերաբերում է քարե դարին: «Լուսակերտ 1» հնագիտական հուշարձանում կատարվել է ուսումնասիրություն, հայտնաբերվել են ծանր անուշաբույր ածխաջրեր: Հատուկ հետազոտություններով փաստագրվել է, որ դրանք վկայում են կրակի ստացման օջախ ունենալու մասին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: 

«Խոսքը այն մշակութային շերտի մասին է, որը թողել է Նեանդերթալյան մարդը: Սա նորություն է նախամարդու ուսումնասիրության ոլորտում: Մինչ այս դիտարկումներն ընդունված էին այն տեսակետները, որը կրակը ստացել և օգտագործել է բանական մարդը: Նեանդերթալյան մարդը չէր կարողանում արհեստականորեն կրակ ստանալ: Այս հետազոտությունը ցույց տվեց, որ Նեանդերթալյան մարդը կարող էր կրակը արհեստականորեն ստանալ: Սա բավական լուրջ ուսումնասիրություն է, որ միջազգային նշանակության արդյունք ունի»,-ասաց Պավել Ավետիսյանը:

Հայաստանում գտնվող` նեանդերթալյան մարդու բնակատեղի հանդիսացող Լուսակերտի քարանձավի պեղումներն իրականացնում են հայ մասնագետները՝ ամերիկացի գիտնականների հետ համատեղ: Նրանք օրգանական նյութերի այրումից առաջացող միացությունների տվյալները համադրել են քարանձավի մոտակայքից վերցված տվյալների հետ: Պարզվել է, որ քարանձավում միշտ կրակ էր օգտագործվում այն դեպքում, երբ անտառային հրդեհներն այդ տեղանքում հազվադեպ երևույթ էին։ Նշանակում է՝ նեանդերթալյան մարդը կարողանում էր ինքնուրույն կրակ ստանալ։ Այս բացահայտումը հետաքրքիր ու կարևոր է նրանով, որ մինչև վերջերս հայտի էր, թե նեանդերթալացիները չեն կարողացել ինքնուրույն կրակ ստանալ, այլ այն ձեռք են բերել «բնության օգնությամբ»: Այսինքն՝ սպասել են, թե կայծակը երբ կհարվածի ծառին, և վերցրել են այրվող խանձափայտը ու խարույկ վառել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]