Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոհանին ներողություն Է խնդրել, որ Իրանն անմիջապես չի խոստովանել ուկրաինական ինքնաթիռի խոցումը

Ռոհանին ներողություն Է խնդրել, որ Իրանն անմիջապես չի խոստովանել ուկրաինական ինքնաթիռի խոցումը
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողամտություն Է հայցել այն հայտարարությունն ուշացնելու համար, որ հանրապետության զինված ուժերը սխալմամբ ուկրաինական ինքնաթիռ են խոցել: Նրա ելույթը հունվարի 15-ին հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման համար»,-ասել Է նախագահը:
Նա նաեւ Իրանի զինված ուժերից պահանջել Է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ:
«Ես ցանկանում եմ, որ երկրի Գլխավոր շտաբը եւ զինվորականները գան եւ ժողովրդին ներկայացնեն հետաքննության բոլոր մանրամասնությունները»,-ասել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]