Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դատախազությունը մերժել է Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպանի բողոքը

Դատախազությունը մերժել է Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ 
պաշտպանի բողոքը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատախազությունը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը Սերժ Սարգսյանի գույքի վրա՝ ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի չափով կալանք է դրել: Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը բողոքարկել էր: 

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը: Քրեական գործով կա ևս 4 մեղադրյալ, այդ թվում՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։

Դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]