Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունվար

Ադրբեջանը փորձում է բարձրացնել բարոյալքված զինված ուժերի անունը

Ադրբեջանը փորձում է բարձրացնել բարոյալքված զինված ուժերի անունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ 08.01.2020 թվա­կա­նի ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լի հրա­պա­րակ­ման՝ Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության, աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության, երիտասարդության և սպորտի, կրթության, մշակույթի նախարարությունների, ինչպես նաև զորահավաքի և զորակոչի պետական ծառայության հետ ստորագրվել են համատեղ միջոցառումների՝ «Հասարակության, մասնավորապես երիտասարդ սերնդի մոտ ադրբեջանական բանակում զինվորական ծառայության վարկանիշի բարձրացման» 2020-2023 թվականների պլանը:

Իշխանություններն այդ կերպ ջանք և եռանդ չեն խնայում ադրբեջանական հասարակության շրջանում բարձրացնելու զինված ուժերի արժեզրկված հեղինակությունը, խաբեության և գովազդի մեխանիզմներ կիրառելով ապահովել բանակի մարդկային ռեսուրսի քանակը: Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը քաջ գիտակցում է, որ զորամասերում զգաց­վում է անձնակազմի էա­կան պա­կաս, որն իր հեր­թին ստեղ­ծում է լրա­ցու­ցիչ խո­չըն­դոտ­ներ կազ­մա­կեր­պե­լու մար­տա­կան հեր­թա­պա­հութ­յու­նը ա­ռաջ­նագ­ծում:

Ն­մա­նա­տիպ փաս­տե­րի վե­րա­բեր­յալ համացանցում կան բազմաթիվ գրառումներ, որտեղ զինծառայողները հարցով դիմում են իշխող «Ե­նի Ազերբայջան» կու­սակ­ցութ­յան ան­դամ­նե­րին ասելով. «­Սա՞ է ծա­ռա­յութ­յու­նը՝ ձեր ամեն օր նկա­րագ­րած գեր­զար­գա­ցած բա­նա­կում: Սա՞ է բա­նա­կի բարձր մարտական ո­գին: Կ­յան­քը փրկե­լու հա­մար զին­վոր­ներն օ­րերն են հաշ­վում»: «­Սա՞ է ադր­բե­ջան­ցի­նե­րի տղա­մարդ­կութ­յան դպրո­ցը»: Ըստ Ադրբեջանական ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների հնչեցրած հայտարարությունների՝ բանակում դասալիքներ չկան, այդ մարդիկ լքում են զորամասերը իրենց կյանքը պահպանելու համար։ Ուղարկելով նորակոչիկին բանակ, հարազատները հաճախ նրան հետ են ստանում հիվանդ կամ մահացած:

Human Rights Watch-ի («Մարդու իրավունքների պաշտպանություն» մշտադիտարկման հետազոտման և փաստաթղթավորման ոչ կառավարական կազմակերպություն: Գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում) 2005 թվականի տվյալներով՝ 1994 թվականի հրադադարից հետո, ավելի քան 5000 ադրբեջանցի զինվորներ մահացել են ծեծի, ինֆեկցիոն հիվանդությունների և թերսնման հետևանքով: Նորակոչիկներն ապրում են վատ կենցաղային պայմաններում: Ելնելով Ադրբեջանի տարածքի կլիմայական առանձնահատկություններից, գրանցվում եմ մահացության դեպքեր՝ ամռանը արևային հարվածից և ձմռանը ցրտահարությունից:

Անգամ հեղինակավոր BBC-ի կայքն է բարձրաձայնել ադրբեջանական բանակում տիրող ամենաթողության մասին, մեջբերելով Հայաստանի օգտին լրտեսության մասին 2017 թվականի հայտնի Թերթերի գործը, համաձայն որի կտտանքների են ենթարկվել տասնյակ ադրբեջանցի զինվորականներ, 25 զինվորականի մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության մեջ և խոշտանգումների հետևանքով արձանագրվել է 9 զոհ:

Բա­նա­կում առ­կա խնդիր­նե­րի վե­րաց­մա­նը չեն օգ­նում նույ­նիսկ բա­նա­կի համար Ադր­բե­ջա­նի բյու­ջեից հատ­կաց­ված ահ­ռե­լի գու­մար­նե­րը, ո­րոնք ոչ միայն չեն ծախս­վում կար­գու­կա­նո­նի ամ­րապնդ­ման ուղ­ղութ­յամբ, այլև տար­բեր ճա­նա­պարհ­նե­րով յու­րաց­վում և ­փո­շիաց­վում են:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ