Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պակիստանում տեղատարափների ու ձյան տեղումների զոհերի թիվը հասել Է 93-ի

Պակիստանում տեղատարափների ու ձյան տեղումների զոհերի թիվը հասել Է 93-ի


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում տեղատարափների, ձյան տեղումների ու ձնահյուսերի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 93-ի, եւս 53 մարդ տուժել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Dawn-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր առնվազն 57 զոհվածի եւ 42 տուժածի մասին Ազադ Քաշմիրի տարածաշրջանում տեղի ունեցած ձնահյուսերի եւ սողանքների հետեւանքով:
Հրատարակության տվյալներով՝ զոհեր առավել շատ են Ազադ Քաշմիրի տարածաշրջանում՝ 66: Բելուջստանի նահանգում գրանցվել Է մահվան 20 դեպք: Եվս առնվազն յոթ հոգի զոհվել Է Փենջաբի նահանգում:
Պաշտոնատար անձինք նշում են, որ այդ թիվը կարող աճել, քանի որ Նիլամի հովտի մի քանի շրջաններ առաջվա պես անմատչելի են մնում ձյան առատ տեղումների հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]