Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվում է քննչական կոմիտեում

Նիկոլ Փաշինյանը հարցաքննվում է քննչական կոմիտեում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է քննչական կոմիտե և պատասխանում է քննիչի հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը չի հստակեցրել, թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվում: 

Նիկոլ Փաշինյանը իր գրառմանը նաև հետգրություն է ավելացրել. «Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»,- կատակել է ՀՀ վարչապետը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am