Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

ԱԺ-ում կքննարկվի Կենտրոնաամերիկյան խորհրդարանի հետ համագործակցության համաձայնագրի կնքման հարցը

 ԱԺ-ում կքննարկվի Կենտրոնաամերիկյան խորհրդարանի հետ համագործակցության 
համաձայնագրի կնքման հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել խորհրդարանի և Կենտրոնաամերիկյան խորհրդարանի (PARLACEN) միջև համագործակցության համաձայնագիր կնքելու վերաբերյալ նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը, հանձնաժողովի այս որոշումը կներկայացվի ՀՀ ԱԺ խորհրդին:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ PARLACEN-ը Կենտրոնական Ամերիկայի երկրների ինտեգրացիոն կազմակերպություն է՝ միջազգային խորհրդարան, որի պատվիրակներն ընտրվում են տվյալ երկրի քաղաքացիների կողմից՝ ուղիղ, ոչ այնպես, ինչպես ընտրվում են Եվրոպական խորհրդարանի պատվիրակները:

Ըստ հանձնաժողովի անդամների՝ վերոնշյալ համաձայնագրի կնքումը կարող է լավ հնարավորություն լինել՝ խորացնելու համար Հայաստանի և Կենտրոնական Ամերիկայի երկրների խորհրդարանականների միջև կապերն ու համագործակցությունը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ