Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

Շախմատի առաջնության նոր առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է

Շախմատի առաջնության նոր առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության առաջատար և գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն կրեց` զիջելով Սամվել Տեր-Սահակյանին: Հաղթանակ տոնեցին նաև Արամ Հակոբյանը և Արման Միքայելյանը: Իրենց պարտիան ոչ-ոք ավարտեցին Հովհաննիսյան-Անդրիասյան, Ղարիբյան-Սարգսյանը զույգերը:

Այս տուրից հետո առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է` 2,5 միավորով: Երկրորդ տեղում 2 միավորով Արման Փաշիկյանն է:

Մրցաշարի 4-րդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Հակոբյան-Սարգսյան, Անդրիասյան-Ղարիբյան, Գաբուզյան-Հովհաննիսյան, Փաշիկյան-Միքայելյան և Մարտիրոսյան-Տեր-Սահակյան: Առաջնությունը կեզրափակվի հունվարի 21-ին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ