Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գավառի ոստիկանները բացահայտել են 1,7 մլն դրամի ոսկեղենի գողությունը

Գավառի ոստիկանները բացահայտել են 1,7 մլն դրամի ոսկեղենի գողությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի ոստիկանները բացահայտել են հունվարի 7-ին Սարուխան գյուղի տներից մեկից 1,7 մլն դրամի ոսկեղենի գողությունը։ Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հունվարի 7-ին, ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարուխան գյուղի տներից մեկից գողություն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր, պարզել` տուն ինչպես են մտել, որտեղից, ինչ գողացել: Տանտերերն ընդամենը մի քանի ժամ էին տնից բացակայել, որի ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, ննջասենյակի պահարանից հափշտակել ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1.700.000 դրամի նյութական վնաս:

Քրեական հետախույզները արձանագություններ կազմելուց հետո, գողությունը կատարած անձին հայտնաբերելու նպատակով օպերատիվ հարցումներ անցկացրին: Անհրաժեշտ էր պարզել, թե, ընտանիքի անդամներից բացի, էլ ով կարող էր իմանալ, որ նրանք բացակայելու են տնից: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները և վարկածը, որ հանցամիտը համագյուղացիներից կարող է լինել` շուտով հաստատվեց: Համատեղ միջոցառումներով իրավապահները պարզեցին, որ գողությունը կատարել է նույն գյուղի 28-ամյա մի բնակիչ: Հունվարի 13-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նա ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և խոստովանել կատարածը: Պարզվել է, որ հունվարի 10-ին նա զարդերի մի մասն իրացրել է Երևանի ոսկու շուկաներից մեկում:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]