Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Օտտավան եւ Լոնդոնը մտադիր են քննարկել Կանադայում արքայազն Հարրիի գտնվելու թեման

Օտտավան եւ Լոնդոնը մտադիր են քննարկել Կանադայում արքայազն Հարրիի գտնվելու թեման

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները դեռեւս չեն քննարկել, բայց պլանավորում են քննարկել Կանադայում արքայազն Հարրիի եւ նրա տիկնոջ՝ Մեգան Մարքլի գտնվելու հետ կապված հարցերը, որոնք մտադիր են իրենց ժամանակի որոշ մասն այդ երկրում անցկացնել «նոր կյանք սկսելու» իրենց որոշման շրջանակում: Այդ մասին հայտարարել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Global News հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առայժմ մենք քննարկումներ չենք ունեցել այդ թեմայի շուրջ, բայց դրանք դեռ կլինեն եւ կանցկացվեն տարբեր մակարդակներով»,-ասել Է նա: Մասնավորապես, Թրյուդոյի խոսքով, քննարկվելու Է միապետական անձերի պահպանության ապահովման հարցը եւ Կանադայի կողմից հնարավոր մասնակցությունը համապատասխան միջոցառումների ֆինանսավորմանը:

«Կարծում եմ, որ կանադացիների մեծամասնությունը բարեհաճորեն Է վերաբերվում այն բանին, որ թագավորական անձերը գտնվելու են այստեղ»,-նշել Է Կանադայի վարչապետը: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին նախօրյակին պաշտպանել Է նոր կյանք սկսելու Սասեքսի դքսի եւ դքսուհու ցանկությունը: Ավելի վաղ Հարրին եւ Մեգանը բոլորի համար անսպասելիորեն հրաժարվել են իրենց՝ որպես թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունների կատարումից: Թագուհին հունվարի 13-ին Սանդրինգհեմյան պալատում հավաքել Է թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ քննարկելու արքայազն Հարրիի եւ Մեգանի ապագա դերը, որոնք ավելի վաղ հայտարարել են, թե ցանկանում են ֆինանսապես անկախ դառնալ:

«Չնայած այն բանին, որ մենք կգերադասեինք, որ նրանք մնային թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ, մենք հարգում եւ հասկանում ենք նրանց ցանկությունն ապրելու ավելի անկախ կյանքով եւ ըստ որում մնալու մեր ընտանիքի կարեւոր մասը»,- ասված Է հայտարարության մեջ: Թագուհու խոսքով՝ հանդիպմանը համաձայնություն Է ձեռք բերվել անցումային շրջանի շուրջը, որի ընթացքում Սասեքսի դուքսը եւ դքսուհին ժամանակի մի մասը կանցկացնեն Կանադայում, իսկ մյուս մասը՝ Բրիտանիայում: Թե որքան կտեւի այդ շրջանը, հայտնի չԷ: «Իմ ընտանիքը պետք Է լուծի բարդ հարցեր, առջեւում դեռ շատ աշխատանք կա, սակայն ես խնդրեցի, որ վերջնական որոշումներն ընդունվեն մոտակա օրերի ընթացքում,- ասված Է թագուհու հայտարարության եզրափակիչ մասում: Սանդրինգհեմյան պալատում կայացած հանդիպմանը, բացի Եղիսաբեթ Բ թագուհուց եւ նրա թոռ արքայազն Հարրիից, մասնակցել են Հարրիի հայրը՝ Ուելսի արքայազնը, եւ նրա ավագ եղբայր արքայազն Ուիլյամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]