1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՀԿ-ն ներկայացրել Է առաջիկա տասնամյակի գերակա խնդիրների ցանկը

ԱՀԿ-ն ներկայացրել Է առաջիկա տասնամյակի գերակա խնդիրների ցանկը
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդկության համար գերակայությունների թվում ներառել Է բնակչության պաշտպանությունն անառողջ սննդակարգից: Ընդամենը «Առողջապահության համար շտապ մարտահրավերներն առաջիկա տասնամյակում» ցանկի մեջ թվարկված Է 13 սուր խնդիր, որոնք լուծում են պահանջում: Դրանց թվում են՝ առողջության համար ռիսկերի նվազեցումը կլիմայի փոփոխության պատճառով, դեղորայքից հիվանդ մարդկանց օգտվելու հնարավորության ընդլայնումը, ներդրումները բուժաշխատողների պատրաստման բնագավառում եւ բժշկական օգնության ցուցաբերումը հակամարտությունների շրջաններում:
«Աշխարհում հիվանդությունների հետ կապված բեռի գրեթե մեկ երրորդի պատճառը պարենի պակասն Է, ոչ անվտանգ մթերքների առկայությունը եւ անառողջ սննդակարգերը»,- հիշեցնում Է ԱՀԿ-ն՝ ուշադրություն հրավիրելով աշխարհում ավելորդ քաշով եւ ճարպակալմամբ մարդկանց թվի ավելացման, ինչպես նաեւ սխալ սնվելու հետեւանքով հիվանդացության աճի վրա:
Խոսելով կլիմայի փոփոխմանը վերաբերող ռիսկերի դեմ պայքարի մասին՝ ԱՀԿ-ն արձանագրում Է. «Կլիմայի ճգնաժամն առողջապահության ճգնաժամն Է»: «Օդի աղտոտվածությունն, ըստ գնահատումների, տարեկան սպանում Է 7 միլիոն մարդ:
ԱՀԿ-ի՝ Ժնեւի կենտրոնակայանում առաջիկա տաը տարում լուծում պահանջող լուրջ խնդիր Է են համարում հակամարտությունների գոտիներում օգնության ցուցաբերումը բնակչությանը: Կազմակերպությունը հիշեցնում Է, որ 2019 թվականին 11 երկրում առողջապահության հիմնարկությունները 978 անգամ ենթարկվել են հարձակումների: Այդ գրոհների հետեւանքով զոհվել Է 193 մարդ:
ԱՀԿ-ն համաշխարհային հանրակցությանը կոչ Է անում վերջ դնել համաճարակներին: Դրանց թվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզը եւ մալարիան: Փորձագետների կանխատեսումներով՝ 2020 թվականին վարակիչ հիվանդություններից կմահանա շուրջ 140 հազար մարդ:
ԱՀԿ-ն պայքարում Է բժշկական կադրերի պատրաստման բնագավառում ներդրումների ընդլայնման համար, քանի որ մինչեւ 2030 թվականն «աշխարհին կպահանջվի առողջապահության 18 միլիոն աշխատող, հիմնականում բնակչության մեկ շնչի հաշվով ցածր եւ միջին եկամուտներով երկրներում, ներառյալ 9 միլիոն բուժքույր եւ մանկաբարձուհի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]