Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսը կարող Է փոխանցվել մարդուց մարդու. ԱՀԿ

Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսը կարող Է փոխանցվել մարդուց մարդու. ԱՀԿ


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսը կարող Է փոխանցվել մարդուց մարդու: Այս պահին այդ փոխանցումը կրում Է սահմանափակ բնույթ, սակայն չի կարելի բացառել ապագայում վիրուսի տարածումը, հունվարի 14-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մարիա վան Կերխոուվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչ վերաբերում Է վիրուսին, ապա առկա Է սահմանափակ փոխանցում մարդուց մարդու»,- ասել Է նա: Փորձագետը պարզաբանել Է, որ ԱՀԿ-ն «պատրաստվում Է այն բանին, որ (վիրուսի) դա (վիրուսի հետագա տարածումը) տեղի կունենա»: Այժմ ԱՀԿ-ն հետեւում Է իրադրությանը: Կերխոուվի խոսքով՝ աշխարհի բոլոր հիվանդանոցները պետք Է նախազգուշական միջոցներ ձեռնարկեն:
Կերխոուվը, որն ԱՀԿ-ում գլխավորում Է կենդանիներից փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի ստորաբաժանումը, ընդգծել Է, որ Չինաստանում հայտնաբերված նոր թոքաբորբի որեւիցե յուրահատուկ բուժում չկա: Կիրառվում են հակավիրուսային միջոցներ, որոնք օգտագործվում են այլ վիրուսային հիվանդությունների դեպքում, պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]