Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այովայում տեղի կունենան դեմոկրատների՝ 2020 թվականին առաջին հեռուստաբանավեճերը

Այովայում տեղի կունենան դեմոկրատների՝ 2020 թվականին առաջին հեռուստաբանավեճերը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի տեղի համար վեց հավակնորդներ են մասնակցելու հունվարի 14-ի երեկոյան Այովայի նահանգի Դրեյքի համալսարանում կայանալիք 2020 թվականի առաջին համազգային հեռուստաբանավեճերին: Հեռարձակումը Դե Մոյնից (Այովայի նահանգ) կիրականացնի CNN հեռուստաընկերությունը՝ տեղական ժամանակով ժամը 21-00-ից (Երեւանի ժամանակով հունվարի 15-ին 06:00-ին), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի որոշմամբ, դրանց մասնակցելու իրավունք ունեն միայն այն հավակնորդները, որոնք կարողացել են վերջին չորս համազգային հարցումների արդյունքներով ստանալ պոտենցիալ դեմոկրատ-ընտրողների ձայների առնվազն 5 տոկոսը, ինչպես նաեւ 225 հազար ընտրողներից նվիրատվություններ հանգանակել ընտրարշավը վարելու համար:
Այս պահանջները կատարել են ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Մինեսոթայի նահանգից սենատոր Էմի Քլոբուշարը, Սաունթ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութեջաջը եւ միլիարդատեր Թոմ Սթեյերը՝ հավակնորդներից միակը, որը բնապահպանության խնդիրները կենտրոնականն Է դարձրել իր նախընտրական արշավում:
Գործարար Էնդրյու Յանգին եւ Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին հեռուստաբանավեճերին չեն թույլատրել մասնակցել, քանի որ նրանք կատարել են պայմաններից միայն մեկը՝ բավարար քանակությամբ միջոցներ են հավաքել իրենց նախընտրական արշավի համար: Հեռուստաբանավեճերի մասնակիցների թվում չի լինի նաեւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխը՝ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը. վերջերս Morning Consult հետազոտական ծառայության կողմից անցկացված հարցման ընթացքում նա ապահովել Էր մասնակիցների 7 տոկոսի աջակցությունը, սակայն արշավի հենց սկզբից որոշել Է նվիրատվություններ չհավաքել՝ օգտագործելով անձնական միջոցները, եւ այդ պատճառով չի տեղավորվում Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կողմից որոշված շրջանակում:
Ջոզեֆ Բայդենը, վերջին հարցումների համաձայն, պահպանում Է առաջատարի դիրքը մրցարշավում. Morning Consult-ի հարցման արդյունքներով՝ նրան աջակցում Է պոտենցիալ դեմոկրատ-ընտրողների 31 տոկոսը: Երկրորդը Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսն Է՝ 23 տոկոս աջակցությամբ, երրորդ տեղում Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենն Է, որին աջակցում Է 14 տոկոսը:
Ներկայիս հեռուստաբանավեճերն առանձնահատուկ նշանակություն ունեն մասնակիցների համար. նրանց հնարավորություն Է ընձեռված ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական հարցերի վերաբերյալ իրենց հայացքները շարադրել երկրում առաջին կոկուսներից՝ փետրվարի 3-ին Այովայի նահանգում կայանալիք կուսակցական ակտիվիստների ժողովներից առաջ, որոնցում նախ ընտրելու են դեմոկրատների եւ հանրապետականների տեղական կուսակցական խորհրդաժողովների, այնուհետեւ նահանգի խորհրդաժողովի, իսկ հետո ազգային համագումարների պատվիրակներին:
Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 13-16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ), որտեղ կհայտարարվի նախագահի պաշտոնի համար պայքարում Թրամփի մրցակցի անունը:
Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-ից մինչեւ 27-ը՝ Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ):
ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]