Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը Հայաստանում կանխատեսվում է մոտ 4650 դոլար

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը Հայաստանում կանխատեսվում է մոտ 4650 
դոլար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ՝ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը 2019-ի տվյալներով կլինի 4650 դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՆԱ-ին առնչվող վերջին գրառման վերաբերյալ հարցին:

«Առանց մեկնաբանելու համեմատությունները՝ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը այսօրվա դրությամբ այն երկրների շարքում են, որոնք հավանական է, որ 2019 թվականը կամփոփեն 4600-4700 դոլար՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով: Մենք կարծում ենք, որ Հայաստանում դա կլինի մոտավորապես 4650 դոլար»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ սակայն վիճակագրության կոմիտեն կհրապարակի հստակ թվերը:

Նախարարը չցանկացավ մեկնաբանել այդ թեմայով հարևան երկրների տարբեր արձագանքները, միայն նշեց՝ երևի յուրաքանչյուրի համար էլ կարևոր է, որ առաջինն ինքը լինի:

«Վիճակագրության մեթոդաբանական որոշակի հարցեր կան տվյալ դեպքում, սակայն դա այն հարցն է, որ կթողնեի, որ վիճակագրական կոմիտեի մեթոդաբանները պարզաբանեին: Կան որոշակի նրբություններ, որոնք պայմանավորված են այնպիսի միջազգային կազմակերպությունների որդեգրած սկզբունքներով, որոնք մեթոդաբանություն են հուշում»,-նշեց նախարարը:

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը 2019թ. արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի Ադրբեջանից՝ դառնալով առաջատարը Հարավային Կովկասում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]