Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը գիտաֆանտաստիկ ֆիլմ Է նկարահանելու

Ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսը գիտաֆանտաստիկ ֆիլմ Է նկարահանելու

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսն ավարտում Է բանակցությունները Warner Bros.-ի համար «Արես» գիտաֆանտաստիկ ֆիլմի նկարահանումների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է THR-ը:

Սկզբնապես օրիգինալ սցենարով այս կինոնկարը, որը գրել Է Ժենեւա Ռոբերտսոն-Դուորետը, որն աշխատել Է նաեւ «Կապիտան Մարվել» ժապավենի վրա, պլանավորում Էին նկարահանել MGM ստուդիայում, բայց այն հրաժարվել Է այդ նախագծից:

Զեմեկիսը լինելու Է ոչ միայն ֆիլմի ռեժիսորը, այլեւ դրա պրոդյուսերը: «Արես»-ը կպատմի այն թռիչքի մասին, որը տիեզերական պատիճախցիկի վթարային վայրԷջքով Է ավարտվում աֆրիկյան անապատում: Տիեզերագնացը ձգտում Է հանդիպել ընտանիքի հետ, բայց այստեղ պարզվում Է, որ նրա առաքելությունը մեծ դավադրության բաղկացուցիչ մասն Է, որը կարող Է ընդմիշտ փոխել այս աշխարհը:

Հռչակավոր ռեժիսորը, որը նկարահանել Է «Ֆորեսթ Համփ» եւ «Դեպի ետ` ապագա» կինոնկարները, նաեւ զբաղվելու Է «Պինոկիո» դիսնեյյան մուլտֆիլմի ռեմեյքով: Առայժմ հասկանալի չԷ, թե որ նախագծով նա առաջինը կսկսի աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]