Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Նեապոլում մետրոյում մի քանի գնացք Է բախվել

Նեապոլում մետրոյում մի քանի գնացք Է բախվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 14-ի առավոտյան մի քանի գնացքների բախում Է տեղի ունեցել Իտալիայի Նեապոլ քաղաքի մետրոպոլիտենում, հիվանդանոցներ Է տեղափոխվել 13 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Il Mattino տեղական հրատարակությունը, միջադեպին մասնակցել Է երեք շարժակազմ, որոնցից մեկը եղել Է առանց ուղեւորների: Բախումը տեղի Է ունեցել քաղաքի հյուսիսային մասում՝ ուղեգծի վերգետնյա տեղամասում:

Ինչպես հայտնել Է քաղաքի տրանսպորտային ընկերությունը, գնացքների երթեւեկությունը դադարեցված Է տեղի մետրոյի երեք ուղեգծերից մեկում. տուժածներին տարհանելու համար փակվել Է մերձակա երեք կայարան: Ընդամենը հիվանդանոցներ Է տեղափոխվել 13 մարդ, ներառյալ շարժակազմերի մեքենավարները: Նախնական տվյալներով՝ գնացքների բախման պատճառ Է դարձել մարդկային սխալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ