Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հաֆթարը եւ Լիբիայի խորհրդարանի խոսնակը Մոսկվայից մեկնել են առանց համաձայնագրի ստորագրման

Հաֆթարը եւ Լիբիայի խորհրդարանի խոսնակը Մոսկվայից մեկնել են առանց համաձայնագրի ստորագրման

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆա Հաֆթարը եւ Լիբիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ակիլա Սալեհ Իսան Մոսկվայից մեկնել են առանց Ֆայիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) հետ հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել Է երկրի արեւելքում գործող LANA լիբիական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայացուցիչների պալատի խոսնակը եւ լիբիական արաբական զինված ուժերի գլխավոր հրամանատարը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից մեկնել են առանց Ֆայիզ Սարաջի ոչ սահմանադրական Ազգային համաձայնության կառավարության հետ որեւԷ համաձայնագրի ստորագրման, որը կնախատեսեր կրակի դադարեցում կամ զորքերի դուրսբերում այն շրջաններից, որոնք բանակը գրավել Է երկրի մայրաքաղաք Տրիպոլիում»,- նշել Է աղբյուրը:

Դա տեղի Է ունեցել Տրիպոլիի հարավում զինված բախումների վերսկսման ֆոնին: Al Nadath հեռուստաալիքը հրապարակել Է լիբիական բանակի հայտարարությունը, որն արդեն հռչակում Է «հաղթանակի հասնելու վճռականությունը»: Ինչպես հունվարի 14-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը, Հաֆթարը հայտարարել Է, որ փաստաթղթի՝ իրեն առաջարկված տարբերակը անտեսում Էր ԼԱԲ-ի մի շարք պահանջներ:

Sky News Arabia հեռուստաալիքն ավելի վաղ տեղեկացրել Է, որ Հաֆթարը Մոսկվայում կայացած ոչ ուղղակի հանդիպումներում պնդել Է, որ իր զորքը Տրիպոլի մտցնելը եւ ազգային միասնության կառավարության ստեղծումը, որը կստանար Թոբրուկում նիստեր գումարող խորհրդարանի վստահության քվեն: Ֆելդմարշալը նաեւ կոչ Է արել՝ հրադադարի ռեժիմի միջազգային մոնիթորինգն իրականացնել առանց Թուրքիայի որեւիցե մասնակցության եւ պահանջել Է անվերապահորեն դուրս բերել «Սիրիայից ու Թուրքիայից բերված» վարձկաններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]