Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել Է Versace-ի գարուն-ամառ հավաքածուի գովազդում

Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել Է Versace-ի գարուն-ամառ հավաքածուի գովազդում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Versace իտալական նորաձեւության տան գարուն-ամառ հավաքածուի գովազդում լուսանկարվել Է բաց հագուստով: Նկարահանման կադրերը նա հունվարի 12-ին հրապարակել Է իր Instagram-օգտահաշվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գովազդային արշավը նվիրված Է ինտերնետի ուժին: Լուսանկարներից մեկում Լոպեսը կեցվածք Է ընդունել բրենդի՝ խորը կտրվածքով կարճ, կարմիր գույնի մինի-զգեստով, մյուսում՝ լայն լանջաբացվածքով սեւ կոստյումով: Նրա կերպարը լրացնում են խոշոր ոսկյա զարդերը:

Երգչուհու հետ միասին նկարահանումներին մասնակցել Է ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները: Լոպեսի հրապարակումները մեկ օրում հավաքել են երկու միլիոնից ավելի լայք եւ 20 հազար մեկնաբանություն:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ