Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնացի միլիարդատեր Մաեձավան կին Է փնտրում Լուսին թռչելու համար

Ճապոնացի միլիարդատեր Մաեձավան կին Է փնտրում Լուսին թռչելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերական զբոսաշրջիկ Յուսակու Մաեձավան, որը պետք Է 2023 թվականին առաջինը թռիչքի ուղեւորվի SpaceX ընկերության Starship տիեզերանավով, կյանքի ընկերուհի Է փնտրում, որը պատրաստ լինի իրեն ընկերակցելու Երկրի արբանյակի շուրջը շրջագայությանը: Այդ մասին հայտարարությունը 44-ամյա ճապոնացի միլիարդատերը զետեղել Է իր կայքում՝ նշելով, որ կցանկանար այդ արկածը կիսել իր սիրած կնոջ հետ: Հավակնորդուհիներից հայտերն ընդունվում են մինչեւ հունվարի 17-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այս ամռանը Մաեձավան Իլոն Մասքի ընկերության կողմից ընտրվել Է որպես առաջին առեւտրային սպասարկյալ դեպի Լուսին թռիչքների համար:

Ամերիկացի աստղանավորդների վերջին թռիչքը Լուսին կայացել Է 1972 թվականին, եւ այդ ժամանակվանից ի վեր մարդիկ չեն ձեռնարկել նման առաքելություններ:

Մաեձավան վերջերս բաժանվել Է 27-ամյա դերասանուհի Այամե Գորիկիից: «Միայնությունն ու ունայնությունը պատում են ինձ, բայց այնուամենայնիվ մի բան եմ ցանկանում. մշտապես սիրել մի կնոջ»,- գրել Է նա: Նոր ընկերուհու ընտրությունը ճապոնացի ձեռանարկատերը պլանավորում Է կատարել եռամսյա ժամկետում: Թկնածու կանանց առաջադրվող պահանջների ցանկում նշված Է, որ նա պետք Է լինի 20-ից բարձր տարիքի, չամուսնացած, թեկնածուն պետք Է «միշտ լինի պոզիտիվ»: Ենթադրվում Է համաձայնությունը տիեզերք թռչելուն: Յուսակու Մաեձավան իր կարողությունը, որը ենթադրաբար գնահատվում Է 3 միլիարդ դոլար, վաստակել Է Zozo հագուստի վաճառքի մանրածախ ցանցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am