Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի նախագահը հավանություն Է տվել Պենտագոնը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն

Իրանի նախագահը հավանություն Է տվել Պենտագոնը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն Է տվել Մեջլիսի (խորհրդարան) այն օրինագծին, որի համաձայն Պենտագոնը ճանաչվում Է ահաբեկչական կազմակերպություն: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել Է «Թասնիմ» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագիծն իրենից ներկայացնում Է անցյալ տարվա ապրիլին Իրանում ընդունված այն օրենքի ուղղումը, որի շրջանակում արգելված կազմակերպություն Է ճանաչվել ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (СЕНТКОМ): Այժմ ահաբեկիչների թվում ներառվում են Պենտագոնի բոլոր անդամները եւ նրա հետ կապված հաստատություններն ու կազմակերպությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]