Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ամերիկացի երկու զինվորի մեռած են գտել Գերմանիայի Spangdahlem ավիաբազայում

Ամերիկացի երկու զինվորի մեռած են գտել Գերմանիայի Spangdahlem ավիաբազայում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երկու զինծառայողների մեռած են գտել Spangdahlem ավիաբազայում, որը գտնվում Է Գերմանիայի արեւմուտքի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասում: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել Է DPA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկությունների համաձայն, 20-ամյա զինվորների մարմինները հունվարի 9-ին գտել Էին զորանոցում: Թե ինչն Է դարձել նրանց մահվան պատճառը, դեռեւս հայտնի չԷ, ընթանում Է հետաքննություն: «Միշտ Էլ շատ ծանր Է կորցնել մեր թիմի թանկագին անդամներին»,-մեջբերվում են 52-րդ կործանիչ ավիաԷսկադրայի հրամանատար Դեւիդ Էփերսոնի խոսքերը: Նա ցավակցություն Է հայտնել զինծառայողների հարազատներին ու մերձավորներին:

Spangdahlem-ում այժմ ծառայություն են անցնում շուրջ 4 հազար ամերիկացի զինվորներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]