Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վերին Լարսում Հայաստանը ներկայացուցիչ կունենա հաջորդ ամսվանից

 Վերին Լարսում Հայաստանը ներկայացուցիչ կունենա հաջորդ ամսվանից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն Վերին Լարսի անցակետում ներկայացուցչի թեկնածուի վերաբերյալ գերատեսչություններից ստանում է տեսակետներ, նշանակումն ամենայն հավանականությամբ կլինի հունվարին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Վերին Լարսի անցակետում մեր ներկայացուցչի թեկնածությունը ներկայացվել է կառավարություն: Ունենք արդեն Արտաքին գործերի նախարարության տեսակետը, տեսակետներն ու կարծիքներն ենք հավաքում: Կարծում եմ, որ այս ամիս՝ հունվարին նշանակում կունենանք, և փետրվարից երևի թե կունենանք մեր ներկայացուցիչը Վերին Լարսի անցակետում»,-ասաց Անանյանը:

Նա հավելեց՝ գործնականում ռուս գործընկերների հետ որևէ խնդիր  չկա: Անանյանը վստահեցրեց, որ երբ կոնկրետ իրավիճակ է ստեղծվում և պարզաբանման կամ միջամտության կարիք կա, համագործակցության տարբեր մակարդակներում իրենք կարողանում են գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել: «Սակայն առանց ներկայացուցչի դա ավելի շատ ջանք է պահանջում, քան ներկայացուցիչ լինելու պարագայում կլինի: Եղել են գործնական մի քանի դեպքեր, որոնց մենք միջամտել ենք և, ի պատիվ մեր ռուս գործընկերների, նրանք շատ արագ լուծում ենք տվել խնդրին»,-ասաց նա ու վստահեցրեց՝  Վերին Լարսի անցակետում որևէ խնդիր չունենք:

2019-ին հայտնի էր դարձել, որ ՊԵԿ-ը Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցիչ կունենա: ՊԵԿ ներկայացուցչի ամենօրյա աշխատավայրը կլինի Վլադիկավկազը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]