Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեպի Եվրոպա թռիչքային ուղղությունների թիվը նկատելիորեն ավելացել է

Դեպի Եվրոպա թռիչքային ուղղությունների թիվը նկատելիորեն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկած փոփոխությունների, իրականացրած աշխատանքի շնորհիվ Հայաստանից դեպի Եվրոպա թռիչքային ուղղությունների թիվը նկատելիորեն ավելացել է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ եթե նախկինում դեպի Եվրոպա ունեցել ենք  6-7 թռիչք, ապա այսօր այդ կանոնավոր թռիչքների թիվը հասել է 16-17-ի:

«Շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, լուրջ հոսք ենք սպասում դեպի Հայաստան: Եթե նկատել եք, վերջին շրջանում Հայաստանի մասին հաճախ են սկսել գրել միջազգային մամուլում: Ավիաընկերությունները նույնպես մեծ աշխատանք են տանում, որ իրենց ուղղությունները գովազդվեն»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Նա նկատեց, որ ուղղությունների ավելացումը, բյուջետային ավիաընկերությունների մուտքը Հայաստան մի կողմից հնարավորություն է, որ մեր քաղաքացիներն ուղիղ չվերթներով, մատչելի ավիատոմսերով ճանապարհորդեն Եվրոպա, մյուս կողմից՝ զբոսաշրջիկների մեծ հոսք գա:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:

Դեկտեմբերի 16-ին «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն հայտարարել է, որ «Wizz Air» բյուջետային ընկերությունը Երևանից սկսելու է թռիչքներ իրականացնել ապրիլից: «Ապրիլից սկսում ենք թռիչքներ իրականացնել դեպի Վիեննա, Վիլնյուս: Այս ուղղություններով շաբաթը երկու անգամ կունենանք չվերթներ: Գները լինելու են բավական ցածր` 24.99 եվրոյից սկսած: Արդեն ցանկացողները կարող են ամրագրումներ անել»,- նշել է Ռադոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]