Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ինձ համար կարևոր է ինքնազարգացումը. Բերեզովսկին` «Փյունիկ»-ը մարզելու մասին  

Ինձ համար կարևոր է ինքնազարգացումը. Բերեզովսկին` «Փյունիկ»-ը մարզելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոման Բերեզովսկին մեծ ակնկալիքներ ունի«Փյունիկ»-ում իր մարզչական աշխատանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ի մամուլի ծառայության հետ զրույցում Բերեզովսկին խոսել է առաջիկա պլաններից: «Ինձ համար առաջնահերթ կարևոր էր ինքնազարգացումը` որպես մարզիչ և նպատակների հասնելու հստակ միջոցները:  Ունեմ ֆուտբոլի իմ տեսլականը, որը կցանկանայի կյանքի կոչել»,-շեշտել է նա:

Բերեզովսկու խոսքով` «Սոչի»-ում մի քանի շաբաթ գլխավոր մարզիչ աշխատելուց հետո ինքն հասկացել է, որ մարզչական աշխատանքն իրեն հոգեհարազատ է: «Սա ինձ համար նոր մարտահրավեր է, և եթե տապալեմ, ապա գուցե ավարտեմ մարզչական աշխատանքս: Սակայն վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Իմ կարծիքով, խաղադաշտում պետք է լինեն միանման մտածող մարդիկ և խաղն ընկալեն նույնությամբ, ինչպես նվագախմբում»,-ասել է նա:

Ռոման Բերեզովսկին «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց հունվարի 8-ին և ունի 2,5 տարվա պայմանագիր: Նա երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինամո»-ում, «Սոչի»-ում և Հայաստանի հավաքականում: 

Ռոման Բերեզովսկուց բացի «Փյունիկ»-ի  մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), ով մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն» և «Դինամո Մ.» ակումբներում: 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]