Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»--ին. Մխիթարյանը բացակայում էր

«Յուվենտուս»-ը հաղթեց «Ռոմա»--ին. Մխիթարյանը բացակայում էր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն մայրաքաղաքի օլիմպիական մարզադաշտում հյուրընկալել էր «Յուվենտուս»-ին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Յուվենտուս»-ից 3 րոպե պահանջվեց հաշվի մեջ առաջ անցնելու համար: «Ռոմա»-ի դարպասը գրավեց Դեմիրալը: Խաղի 10-րդ րոպեին «Ծեր սինյորան» կրկնապատկեց հաշվի առավելությունը: Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռոնալդուն: Վիճակագրությամբ գնդակին ավելի շատ տիրում էր «Ռոմա», սակայն տանտերերին առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը:

Երկրորդ կեսի մեկնարկում առավել ակտիվ էր «Ռոմա»-ն: Եվ իրար հաջորդող գրոհներից մեկի ժամանակ «գայլերը» 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան, որն անվրեպ իրացրեց Պերոտին: Հետագայում դարպասի գրավում չարձանագրվեց, և «Ռոմա»-ն պարտվեց «Յուվենտուս»-ին 1:2 հաշվով: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով «Ռոմա»-ի հայտացուցակում չէր : 

Այս պարտությունից հետո «Ռոմա»-ն մեկ հորիզոնականով նահանջեց մրցաշարային աղյուսակում և այժմ 5-րդն է:

Հաջորդ հանդիպումը մայրաքաղաքյին թիմը կանցկացնի հունվարի 17-ին արտագնա խաղում մրցելով «Պարմա»-ի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]