Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դորտմունդում 14 հազար մարդ են տարհանում Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռումբերի պատճառով

Դորտմունդում 14 հազար մարդ են տարհանում Երկրորդ աշխարհամարտի 
ժամանակների ռումբերի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Դորտմունդ քաղաքի համար ամենամեծ տարհանումներից մեկն է սկսվել հունվարի 12-ին՝ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների  ռումբերի առկայության մասին կասկածների պատճառով, հաղորդվում է Twitter-ում  քաղաքի պաշտոնական օգտահաշվում։

«Քաղաքի պատմության մեջ խոշորագույն տարհանումներից մեկն է անցկացվում Դորտմունդում»,- ասվում է հաղորդագրության մեջ, որի համաձայն, տարհանումը կառնչվի մոտ 14 հազար մարդու։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, տարահանումն խաթարել է քաղաքի կյանքի սովորական ռիթմը. մասնավորապես, փակվել է քաղաքի երկաթուղային գլխավոր կայարանը, ինչի մասին Twitter-ում հայտնել է Deutsche Bahn ընկերությունը։ WDR հեռուստաընկերության տվյալներով՝ արդեն հաստատվել են երկու ռումբի առկայության մասին կասկածները, որոնումները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, խոսքը, ենթադրաբար, 4 ռումբի մասին է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]