Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավստրալիայում շնաձկները հոշոտել են գերմանացի ֆուտբոլիստին

Ավստրալիայում շնաձկները հոշոտել են գերմանացի ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ավստրալիայում շնաձկները հոշոտել են գերմանացի ֆուտբոլիստ Էրիկ Բիրիգիտին, երբ վերջինս սայթաքել և շուրջն է ընկել ժայռոտ ափից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հաղորդում է El Caso-ն:

Ամերիկյան «Հաստինգ Բրոնկոս» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստն ընկերների հետ հանգստանալիս է եղել Ավստրալիայում:  Աղբյուրը հայտնում է, որ  21-ամյա սպորտսմենը քայլելիս է եղել ժայռոտ ափով: Անսպասելիորեն սայթաքելով` նա ընկել  ջուրը: 

Ֆուտբոլիստի ընկերները փորձել են փրկել նրան, բայց վերջիններիս գործողությունները ապարդյուն են անցել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ: Միայն այդ օրվա գիշերը գտնվել են ֆուտբոլիստի մնացորդները:

Ըստ նախնական տեղեկությունների` բաց ծովում շնաձկները հարձակվել են Բիրիգիտիի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]