Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանը գրավիչ է նաեւ ձմեռային սեզոնին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայաստանը գրավիչ է նաեւ ձմեռային 
սեզոնին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարիներ ի վեր Հայաստանի համար կարեւորվել է երկիրը, սեզոնային սահմանափակումից զատ, նաեւ ձմռանը հետաքրքիր ու գրավիչ դարձնելը՝ հաշվի առնելով նրա աշխարհագրությունն ու ձնառատությունը։ Այն, որ տնտեսության զարգացման կարեւոր արժեշղթաներից մեկն էլ զբոսարջությունն է, ուստի այս ուղղությունը մշտապես զարգացնելու եւ տարեցտարի հետաքրքիր, առանձնահատուկ նոր պրոդուկտներ մշակելու աշխատանքները, կարելի է ասել, ծառայում են բուն նպատակին։ Ուրախալի է նկատել, որ Ամանորն այս տարի Հայաստանում նշելու գաղափարը զբոսաշրջիկներին հասցրել էր նաեւ Տավուշի մարզ։

Հաղարծինի վանական համալիրը հունվարի 1-ից մարդաշատ էր, ձյունոտ ճամփեզրերը հասցրել էին զբոսաշրջիկների համար անվտանգ դարձնել, վաղ առավոտից մաքրել սառույցից, իսկ մոտակա ավտոկայանատեղում հանգրվանող տուրիստական ավտոբուսներին խնամքով դիմավորում ու ժպիտով ճանապարհում էին, որպեսզի նաեւ նորեկների համար նման խնդիր չլինի։ Օտարերկրյա այցելուների նման առատ հոսքը դեռ պահում էր նույն դինամիկան օրեր շարունակ։ Այցելությունների աշխարհագրությունը տարբեր էր՝ Գերմանիա, ԱՄՆ, ՌԴ , Ուկրաինա եւ այլն։
Բացի արտասահմանցիներից, նաեւ տեղաբնակների համար է ձմեռային տուրիզմը դառնում գրավիչ ու հաճելի։ Շատ երեւանաբնակներ եկել էին հանգստավայր զիփ լայնով ցատկելու, լեռնագնացության, դահուկասահքի եւ ճոպանուղի նստելու համար։

Հարմար տարածքներ են Հայաստանի բոլոր լեռնային վայրերը՝ Արագածը, Հատիսը, Արայի լեռը եւ այլն։ Նկատենք, որ ձմեռային տուրիզմի զարգացումը կարեւոր է նաեւ համայնքների ակտիվացման ու զբոսաշրջային սեզոնի երկարաձգման համար:

Մնում է միայն ափսոսալ, որ ձմեռն այս տարի ձյունառատ չէ, ինչը կարող է որոշ չափով «փչացնել» ձմեռային տուրիզմի սիրահարների տրամադրությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]