Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Virgin Galactic-ը տիեզերական զբոսաշրջիկներ դառնալ ցանկացողների թվաճ Է արձանագրել

Virgin Galactic-ը տիեզերական զբոսաշրջիկներ դառնալ ցանկացողների թվաճ Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերությունը կանոնավոր տուրիստական ենթաուղեծրային թռիչքների համար SpaceShipTwo շարքի տիեզերանավերում հայտնվել ցանկացողների թվի կայուն աճ Է արձանագրում: Մինչեւ 2023 թվականը պլանավորվում Է կառուցել հինգ նման սարք: Այդ մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Է Virgin Galactic-ի գլխավոր տնօրեն Ջորջ Ուայթսայդսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ապագա տորմիղի կառուցումը հսկայական նշանակություն ունի: Երեկ հայտարարվել Է (նախագծի իրագործման) կարեւորագույն փուլանիշի՝ կոնստրուկցիայի հիմնական բաղադրիչների հավաքումն ավարտելու մասին»,-նշել Է ընկերության գլխավոր տնօրենը:

«Մենք պլանավորում ենք հինգ տիեզերանավ կառուցել մինչեւ 2023 թվականը եւ ձգտում ենք զգալի առաջընթացի հասնել այդ նպատակին տանող ճանապարհին»,-նշել Է Ուայթսայդսը, հիշեցնելով, որ ներկայում ձեռնարկության հիմնական ջանքերն ուղղված են SpaceShipTwo-ին փոխարինողի՝ Unity-ի փորձարկումներն ավարտելուն: Ենթաուղեծիր շրջագայության ուղեւորվել ցանկացողների թիվը «յուրաքանչյուր ամիս շարունակում Է աստիճանաբար ավելանալ», նշել Է Virgin Galactic-ի գլխավոր տնօրենը:

«Մենք (կանոնավոր թռիչքների) տոմսերի վաճառքը կվերսկսենք այս տարի ավելի ուշ»,-տեղեկացրել Է նա: Բանն այն Է, որ Բրենսոնի ընկերությունը 603 հայտ Էր ստացել ապագա տուրիստական թռիչքների համար, սակայն ստիպված Է եղել ամրագրումը կասեցնել օբյեկտիվ հանգամանքների պատճառով: 2014 թվականի հոկտեմբերին աղետի Էր ենթարկվել Enterprise առաջին փորձարարական տիեզերաթիռներից մեկը, որն այդպես Է կոչվել «Աստղային ճանապարհ» հեռուստասերիալից տիեզերանավի օրինակով, ընդ որում օդաչուներից մեկը զոհվել Էր, երկրորդն ուսի ծանր վնասվածք Էր ստացել պարաշյուտով վայրԷջք կատարելիս:

Այդ ժամանակվանից Virgin Galactic-ը տիեզերանավի երկու հաջող փորձնական թռիչք Է իրականացրել հինգ փորձարարների մասնակցությամբ: Ընկերությունը, հրապարակելով 2019 թվականի երրորդ եռամսյակի հաշվետվությունը, տեղեկացրել Է ենթաուղեծիր թռիչքների համար տեղեր ձեռք բերելու հարցում շահագրգռված մասնավոր անձանցից 3557 ծանուցում ստանալու մասին:

Ուայթսայդսը, Morgan Stanley բանկի կողմից կազմակերպված պրոֆիլային համաժողովում զրուցելով հնարավոր ներդրողների հետ, հայտարարել Է, որ պահանջարկի այս աճն ընկերությանը թույլ կտա զգալիորեն բարձրացնել տոմսի արժեքը, որն այժմ մեկ մարդու համար կազմում Է 250 հազար դոլար: Unity-ը մեկնարկում Է 16 կիլոմետր բարձրության վրա, բաժանվելով թափառքի ինքնաթիռից: Այն թռիչքում անցկացնում Է ավելի քան երկու ժամ եւ կարող Է վերցնել մինչեւ վեց ուղեւոր: Նրանց հնարավորություն Է տրվում Երկիրը դիտել 10 կիլոմետր բարձրությունից եւ անկշռելիության վիճակում լինել մի քանի րոպե, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]