Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Կիեւին կարեւոր տվյալներ Է փոխանցել Իրանում ինքնաթիռի կործանման վերաբերյալ

ԱՄՆ-ը Կիեւին կարեւոր տվյալներ Է փոխանցել Իրանում ինքնաթիռի կործանման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում հանդիպում Է անցկացրել ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի հետ, որը կարեւոր տվյալներ Է փոխանցել Իրանում տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ, դրանք կուսումնասիրեն ուկրաինացի փորձագետները: Այդ մասին հունվարի 10-ին Twitter-ում գրել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միասին հանդիպում ենք ունեցել ԱՄՆ-ի ներկայացուցիչների, մասնավորապես, Ուկրաինայում դեսպանության ղեկավար Քրիստինա Քվինի հետ,-գրել Է Պրիստայկոն:-Ստացել ենք կարեւոր տվյալներ, որոնք կհետազոտվեն մեր մասնագետների կողմից: Ուկրաինայի ԱԳ ղեկավարը հավելել Է, որ խոսակցություն Է ակնկալում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ:

Ավելի վաղ Զելենսկին կոչ Է արել միջազգային բոլոր գործընկերներին, նախեւառաջ ԱՄՆ-ին, Կանադային եւ Մեծ Բրիտանիային, ավիաաղետին վերաբերող տվյալներն ու ապացույցները տրամադրել դրա պատճառների հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]