1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոչ կանոնավոր, վայրիվերո. Լեզվի կոմիտեն անդրադարձել է հեռուստառադիոեթերի լեզվի խնդրին

Ոչ կանոնավոր, վայրիվերո. Լեզվի կոմիտեն անդրադարձել է հեռուստառադիոեթերի 
լեզվի խնդրին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեզվի կոմիտեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու համար 2019 թվականին հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 47 վարույթ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ոչ հայերեն ձևավորմամբ հրապարակային գրվածքները գույքագրվել են և՛ Երևանում, և՛ մարզային մի քանի համայնքներում։

«Մեր խնդիրը միայն վարույթներ հարուցելը չէ, մենք նաև ակտիվորեն իրազեկում ենք, տեղեկացնում ենք, կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում: Կոմիտեն իրազեկող 98 գրություն է ուղարկել պետական մարմիններին ու տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, բարձրագույն ուսումնական հաստատություններին: Շատերը մինչև դատական գործն սկսելն արդեն շտկումներ են անում»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Կոմիտեն մշտադիտարկում է զանգվային լրատվամիջոցների, հեռուստառադիոընկերությունների հաղորդումների լեզուն։ Լեզվի հետ կապված ամենաշատ խնդիրները հանդիպում ենք սերիալներում:

«Մենք դեռ դժգոհ ենք շատ հեռուստառադիոընկերությունների աշխատանքից, որովհետև լեզվական աշխատանք են անում մարդիկ, որոնք ներքին շահագրգռվածություն չունեն գործի նկատմամբ: Մեր խնդիրներից մեկն է այդ կարևորության գիտակցումը տեղ հասցնելը: Հասկանալի չէ՞, որ չի կարելի է փողոցի լեզուն կիրառել եթերում»,- ասաց Դավիթ Գյուրջինյանը:

Կոմիտեն բավական ակտիվ է թվային տիրույթում: Նախորդ տարի գործարկեց langcom.am և լեզվիկոմիտե.հայ հասցեներով կայքը: Գործում է կոմիտեի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: Ստեղծվել է կոմիտեի թվիթերյան էջը, ինչպես նաև գործում է յութուբյան ալիքը:

Կոմիտեն ակտիվ է նաև հորդորակների հրապարկման, տարածման գործում, որոնցով հանրությանն իրազեկում է այս կամ այն լեզվական սխալների մասին: Կոմիտեն նախորդ տարի հրապարակել է հայերենի գործածությանը, կանոնարկմանը և լեզվական այլ հարցերին վերաբերող 25 հորդորակ՝ ուղղված հանրությանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին և կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին։ Օտարալեզու բառերի հայերեն համարժեքները կանոնարկելու նպատակով հրապարակվում է «Օտար բառերի հայերեն փոխարժեքները» հորդորակների շարքը։ Կազմվել է 11 այդպիսի հորդորակ, ներկայացվել 373 օտար բառերի հայերեն համարժեքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]