Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լուկաշենկոն պնդում է, որպեսզի ՌԴ-ն գազ մատակարարի ներքին սակագներով

Լուկաշենկոն պնդում է, որպեսզի ՌԴ-ն գազ մատակարարի ներքին սակագներով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է պնդել, որպեսզի Ռուսաստանից գազի մատակարարումներն իրականացվեն ներքին սակագներով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Բելտա» գործակալությունը: 

Լուկաշենկոն հիշեցրել է, որ 2011 թվականին «Բելտրանսգազ»-ը  Ռուսաստանին վաճառելու ժամանակ վերջինս Բելառուսին խոստացել է 5 տարիների ընթացքում գազի մատակարարումներին անցնել ներքին սակագներով: Նա ընդգծել է, որ մտադիր է պահանջել այդ խոստման իրականացում՝ այդ հարցի շուրջ հետագա բանակցությունների ընթացքում:    

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կոնցեպտուալ կերպով պայմանավորվել են էներգակիրների հարցում, գները կսահմանեն մոտ ապագայում: Նրա խոսքով՝ Բելառուսը ՌԴ-ից տարեկան ձեռք է բերում 20 մլրդ խմ գազ:  

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]